ՄԻՊ․ Ադրբեջանցիները կրակել են այն տարածքներից, որտեղ ներխուժել են մայիսին

ՄԻՊ․ Ադրբեջանցիները կրակել են այն տարածքներից, որտեղ ներխուժել են մայիսին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ցավակցություն հայտնելով հունվարի 11-ին զոհված զինծառայողների ընտանիքներին, ասել է, որ ադրբեջանցիները կրակել են այն տարածքներից, որտեղ տեղակայվել են մայիսյան ներխուժումների ժամանակ։

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության ընթացքում ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մի քանի գյուղերից՝ Նորաբակից, Վերին Շորժայից, Կութից, գրում է Panorama.am-ը։

«Բոլորի հետ կապի մեջ ենք եղել։ Բնակիչները տեղեկացրել են, որ լսել են հրետանու ձայներ…Մենք ունենք նաև երրրոդ ներխուժումը, որը տեղի է ունեցել Կապան քաղաքի Ծավ տեղամասում հենց պատերազմի օրերին։ Սա վերաբերում է մարդկանց անվտանգությունը, ադրբեջանական զինծառակողները տեղակայված են մեր բնակիչների հողերի, մեր բնակավայրերի տարածքում։ Նրանք այդտեղ հայտնվել են նոր պատերազմի սպառնալիքի ներքո, որը ապալեգիտիմացնում է նրանց այդտեղ գտնվելը։ Մենք պետք է հրատապ գործենք, ժամանակ չունենք, րոպե առաջ պետք է գործենք։ Իրադարձություններն արագ են զարգանում»,-ասել է Թաթոյանը։

Նա հույս է հայտնել, որ կտարվի այնպիսի քաղաքականություն, որ կարողանանք պաշտպանել մեր զինծառայողների իրավունքները, այդ թվում կյանքի իրավունքը։

Նրա խոսքով, դրա համար պետք է ցույց տալ, որ ադրբեջանական զինծառայողներն ապօրինի կերպով, առանց իրավական հիմքերի են գտնվում Հայաստանի տարածքում։ ՄԻՊ համոզմամբ, այդ դեպքում մենք կարող ենք առավել արդյունավետ պաշտպանել մեր զինվորներին, սահմանպահներին, ոստիկաններին, բոլոր նրանց, որոնք ապահովում են մեր բնակչության անվտանգությունը։

Ինչ վերաբերում է դիրքերի կահավորմանը, ապա ՄԻՊ-ն ընդգծել է, այն զինծառայողների իրավունքներին է վերաբերում։ Այդ խնդրի վերաբերյալ իրականացնում են ուսումնասիրություններ, մոնիտորինգային այցեր, ինքը պարբերաբար կազմում է տեղեկանքներ, ներկայացնում ՊՆ ու այլ մարմիններ։

«Դրանցում վերհանել ենք ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլև բանակի բարոյահոգեբանական վիճակի, դրա հաղթահարման ուղիների ու լուծումների վերաբերող հարցեր։ Այն, ինչ ես ասում եմ, հիմնված է, այդ ուումնասիրությունների արդյունքների վրա»,-ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով, այցերի ընթացքում տարբեր խնդիրներ են արձանագրել, կան նաև ռազմական-քաղաքական հարցեր, որոնք համապատասխան մարմիններ ուղարկվել են պաշտոնական խողովակներով։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

Ընթերցեք նաև․ Թաթոյանը՝ հայելային հետքաշման մասին․ Ո՞ւր հետ քաշվենք՝ շփման գիծը անցնում է նաև մեր քաղաքացիների տների միջով

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---