Կաթնային յուղի փոխարինիչով և հավելանյութերով կաթնամթերքը կսկսեն ցուցադրել առանձին![]() 12 հունվարի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում։ Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի համաձայն՝ առևտրի օբյեկտներում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը՝ բուսական յուղով կամ այլ պարունակությամբ՝ կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի 200 քմ-ից ավելի տարածք ունեցող խանութներին՝ հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը: Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, այն կընդգրկվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում: Ամբողջությամբ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |