ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին «զինուժի հետքաշման հարցում» և կոչ է անում օգտվել ՊՆ-ների միջև ուղիղ կապից12 հունվարի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11-ի միջադեպերին, Twitter-ի իր միկրոբլոգում, մեկնաբանելով իրավիճակը, գրել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ զինված ուժերի հետքաշման հարցում և կրկին հայտարարում է, որ պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման գործում։ «Խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերով։ Կողմերի համար կարևոր է դեէսկալացիան և մատչելի մեխանիզմներից, մասնավորպաես, 2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի հովանու ներքո ստեղծված ՊՆ ղեկավարների ուղիղ կապից, օգտվելը»,-ասվում է գրառման մեջ։ Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |