Առաջարկ. Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը թույլատրել սահմանափակ թվով վայրերում12 հունվարի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը թույլատրել սահմանափակ թվով վայրերում։ Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը և հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոփոխություններ են առաջարկվում «Գովազդի մասին» օրենքում։ Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի` տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները համապատասխանեցնել խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին: Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: Մյուս վայրերում գովազդն արգելված կլինի: Հայրապետյանն ասել է, որ նման սահմանափակումներ գործում են շատ երկրներում, այդ թվում Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում, Վրաստանում: Նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում: Գովազդային գործակալների ներկայացմամբ` գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը` 60%-70%-ը գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ: Սակայն, հիմնական զեկուցողի պնդմամբ` իրենց հաշվարկներով այն կազմում է 20%-25%: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |