EMA․ Կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները տարեկան 3 անգամից ավելի չպետք է լինեն![]() 12 հունվարի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Դեղամիջոցների եվրոպական կանոնակարգողը՝ ЕМА-ն, զգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները տարեկան 3 անգամից կամ 4 ամիսը մեկ անգամից ավելի չպետք է լինեն։ Հակառակ դեպքում կա իմունային համակարգի թուլացման վտանգ։ Նշվում է, որ աշխարհը պետք է անցում կատարի կորոնավիրուսի դեմ պանդեմիկ արձագանքից էնդեմիկի, ինչպես դա արվում է գրիպի վիրուսների դեպքում, երբ հաստատվում են պատվաստումների սեզոնային գրաֆիկներ, գրում է Thebell.io-ն։ «Բուսթեր պատվաստանյութերի օգտագործումը կարող է մնալ շտապ միջոցների մի մասը, սակայն կարճ ժամանակահատվածներում վերապատվաստումների ռազմավարությունը կենսունակ չէ»,-ասել է EMA Պատվաստումների ռազմավարական ուղղությունների ղեկավար Մարկո Կավալերին։ Գործակալությունը նախկինի պես չի տեսնում պատվաստման 4-րդ դեղաչափի (այսինքն երկրորդ վերապատվաստման) օգուտը, ինչն արդեն սկսել է կիրառվել Իսրայելում բնակչության խոցելի խմբերի համար։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |