Flyone Armenia-ն թռիչքների թույլտվություն է ստացել Թուրքիայից

Flyone Armenia-ն թռիչքների թույլտվություն է ստացել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Այd մասին հայտարարել է Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է նաև, որ առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ թուրքական Pegasus-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեին։ Մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---