30 մարտի 2009 - 13:10 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է Ադրբեջանին
Հայաստանի հանդեպ թուրքական քաղաքականությունը, մասնավորապես, սահմանների բացման հարցում, ճիշտ է եւ համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքականագետ Իլգար Մամեդովը: Նրա կարծիքով, Ադրբեջանին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ճկունություն ձեռք կբերեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում: «Բանը նրանում է, որ Անկարայի եւ Բաքվի միջեւ փոխպայմանավորվածության հիման վրա, Թուրքիան, Արբեջանի համեմատությամբ ռավել մեղմ դիրքորոշում զբաղեցնելով, կկարողանա առավել արդյունավետ ազդել պաշտոնական Երեւանի վրա: Այդպիսով կմեծանա ողջ հարավկովկասյան տարածաշրջանում թուրքական եւ ադրբեջանական քաղաքականության արդյունավետությունը», -ընդգծել է Մամեդովը, գրում է 1 news.az-ը: