Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը

Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղական լրատվամիջոցներին հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ այն պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը։

«Այս միջանցքով և երկաթուղի կանցնի, և ավտոմոբիլային ճանապարհ: Ապագայում նախատեսում ենք նաև էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ ունենք»,- ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա չի բացառել Ադրբեջանից «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան գազատարներ անցկացնելու հնարավորությունը՝ «մի գիծը՝ Կապանով, մյուսը՝ Մեղրիով, մի գիծը կարող է Սիսիանով անցնել»։

«Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Խուդաֆերին և Գիզ Ղասալի էլեկտրակայաններում կարող ենք ստանալ 140 ՄՎտ էլեկտրաէներգիա, Քելբաջարում և Լաչինում կա մոտ 10,000 ՄՎտ պոտենցիալ՝ կարող ենք քամու և էներգետիկ հզորություններ ստանալ։ Ուստի, նախատեսել ենք էլեկտրահաղորդման գծեր կառուցել։ Հետագայում, գուցե, այնտեղով նաև գազատարներ անցնեն՝ մի գիծը կարող է անցնել Կապանով, մյուսը` Մեղրիով։ Մեկ գիծ կարող է անցնել Սիսիանով, հետևաբար Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ հայկական կողմը սկզբնական փուլում առարկում էր նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության դեմ և ընդհանուր առմամբ՝ միջանցքի դեմ։

«Նույնիսկ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում կարծիք կա, որ այդ միջանցքը շահավետ չէ Հայաստանին»,- ասել է նա։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---