13 հունվարի 2022 - 13:57 AMT
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնևում կայացած ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022-ի առաջին հանդիպման ընթացքում ընտրվել է ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։

Նա ընտրվել է մեկ տարով։

Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում՝ վարելու է ՄԻԽ նիստերը:

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին։