13 հունվարի 2022 - 14:42 AMT
Հունվարի 15-ից պահեստազորայինների վարժական հավաքներ կսկսվեն

2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գործադիրը հաստատել է Պաշտպանության նախարարության առաջարկը։

Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։ Կներգրավվի մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններով շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից։

Կընդգրկվի նաև 45 միավոր տեխնիկա՝ ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսներից, վարժական և ինժեներական աշխատանքների համար։

Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։