Զախարովա․ ՌԴ-ն չի մասնակցի ՀՀ և Թուրքիայի բանակցություններին

Զախարովա․ ՌԴ-ն չի մասնակցի ՀՀ և Թուրքիայի բանակցություններին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, ասել է, որ Մոսկվան չի մասնակցելու Երևանի և Անկարայի բանակցություններին։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ սատարում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Թուրքական կողմի ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ Արմենպրեսի հետ զրույցում ընդգծել էր, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---