Բքի պատճառով փակ է Արցախը ՀՀ-ին կապող գլխավոր մայրուղին

Բքի պատճառով փակ է Արցախը ՀՀ-ին կապող գլխավոր մայրուղին

PanARMENIAN.Net - Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին:

ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։

Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---