30 մարտի 2009 - 16:09 AMT
Բերեզովսկին եւ Ոսկանյանը չեն մասնակցի Էստոնիայում կայանալիք պատասխան հանդիպմանը
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին` վաղ առավոտյան, կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք Տալին, որտեղ կշարունակի նախապատրաստվել 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի շրջանակներում ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիայի ազգային ընտրանու հետ հանդիպմանը: Նշենք, որ կազմում բացակայում են «Հիմկի»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ «Բանանց»-ի պաշտպան Արթուր Ոսկանյանը:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, Բերեզովսկին եւ Ոսկանյանը բացակայում են վնասվածքների պատճառով: Անցյալ հանդիպման համեմատ այլ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Հայաստանի հավաքականի կազմը`

Դարպասապահներ`

Գեւորգ Կասպարով «Տրակտոր» (Իրան)
Մայիս Ազիզյան «Ուլիս»

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս» (Դանիա)
Աղվան Մկրտչյան «Միկա»
Կարեն Խաչատրյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Ուլիս»
Վահագն Մինասյան «Արարատ»

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան «Մետալուրգ» (Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Փյունիկ»
Արտակ Դաշյան «Բանանց»
Արտավազդ Քարամյան «Տիմիշոարա» (Ռումինիա)
Լ-ոն Պաչաջյան «Ֆրեդրիկստադ» (Նորվեգիա)

Հարձակվողներ`

Արա Հակոբյան «Միկա»
Գեւորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Այաքս» (Հոլանդիա)
Արման Քարամյան «Տիմիշոարա» (Ռումինիա)

5-րդ խմբի մյուս երկու մրցավեճում կհանդիպեն հետեւյալ զույգերը` Թուրքիա - Իսպանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա - Բելգիա:

5-րդ խմբի թիմերի դրությունը առաջնությունում`

Իսպանիա - 15 միավոր
Բասնիա - 9
Թուրքիա - 8
Բելգիա - 7
Էստոնիա - 2
Հայաստան - 1