$500 մլն գնահատվող միջազգային ստարտափը` CodeSignal-ը, ՀՀ-ում կրկնապատկելու է իր թիմը

$500 մլն գնահատվող միջազգային ստարտափը` CodeSignal-ը, ՀՀ-ում կրկնապատկելու է իր թիմը

PanARMENIAN.Net - CodeSignal-ն ամփոփել է նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունը ստացել է series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։ Այս ներդրումներն ընդլայնման և աճի մի շարք նոր հնարավորություններ են բացում։ Ծրագիրն էլ ավելի կատարելագործելու և նոր գործիքներ ավելացնելու նպատակով նախատեսվում է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։

2021-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուի ցուցակում։ Ընկերության հաջողության առանցքն ուժեղ ու միասնական թիմն է դրան մոտիվացնող ու ոգեշնչող ղեկավարությունը։ Ընկերությունից ասում են` ջանք չեն խնայում, որպեսզի թիմը սիրով աշխատի, յուրաքանչյուր անդամ ունենա մասնագիտական աճ, հետաքրքիր աշխատանք և իրեն կարևորված զգա։

FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար։

Ինչպես նշում է համահիմնադիր Տիգրան Սլոյանը, ստեղծման առաջին իսկ օրվանից CodeSignal-ն օգնում է ԱՄՆ մի շարք հեղինակավոր ընկերությունների գտնել լավագույն մասնագետներին՝ տրամադրելով աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ։

Հիմնադիրները վստահ են, որ այս ոլորտում դեռ շատ գործ ունեն անելու։ Իսկ հավակնոտ նպատակներին հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---