Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր

Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարել է, որ ճանաչում է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստման առնվազն 14 օրվա վաղեմության հավաստագիրը։

«Սպուտնիկ լայթով» պատվաստումներին դա չի վերաբերում, գրում է ՌԲԿ-ն։

Կանոնակարգող մարմինը հայտարարել է, որ լրացուցիչ տեղեկություններ է ստացել ՌԴ կառավարությունից «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ։

«Սպուտնիկ V»-ն արդեն ներառված է այն պատվաստանյութերի ցանկում, որոնցով պատվաստվածներն Ավստրալիայի կառավարության կողմից համարվում են լիարժեք պատվաստված։

Ավստրալիան փակել էր մուտքը երկիր բոլորի համար, բացի բնակիչներից, 2020-ի մարտին։ 2021-ից թույլատրվում է մուտքն ու ելքը պատվաստված քաղաքացիներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---