ԱՆ․ Հետազոտված ևս 7 նմուշում «օմիկրոն» է հայտնաբերվել

ԱՆ․ Հետազոտված ևս 7 նմուշում «օմիկրոն» է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:

Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամերի, մասնավորապես՝ «օմիկրոնի» համատեքստում հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։

Հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի: Կատարվել է 1,761,529 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 973,944 քաղաքացի, իսկ երկրորդով՝ 784,849:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---