18 հունվարի 2022 - 11:41 AMT
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով, հետո նույնքան կնվազի

Հանրապետության տարածքում` hունվարի 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքան կնվազի:

Երևանում՝ հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 19-ին և 20-ին ցերեկային ժամերում մայրաքաղաքում սպասվում է -2 աստիճան։