18 հունվարի 2022 - 12:15 AMT
Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին․ Ռուբինյանի դեմ արշավ է սկսվել՝ կարո՞ղ է օտարերկրյա ազդեցության գործակալներ եք

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում հայտարարել է, թե արշավ է սկսվել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի դեմ, ինչը նույնն է, թե ՀՀ դեմ։

Դիմելով ընդդիմադիրներին նա ասել է․ «Ո՞մ է ձեռնատու արշավ սկսել ՀՀ դեմ, եթե ոչ թուրքական ազդեցության գործակալներին, կամ այլ օտարերկրյա ազդեցության գործակալներին: Ո՞ւմ է ձեռք տալիս, օրինակ, պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան: Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից: ․․․ Կարո՞ղ է դուք օտարերկրյա գործակալներ եք՝ էս հարցին հիմանվոր պատասխանեք»։

Հունվարի 17-ի նիստում Ռուբինյանին հունից հանել էր ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցադրումը, թե իր մոտ տպավորություն է, որ Ռուբինյանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչից է սկսել ճշտել հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը։ «Ճիշտ լսեցի՞, որ էս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ․․․էստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է ուղիղ կանգնի իմ դիմաց ու ասի, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ չկա ու չի կարող լինել, որովհետև դա անհիմն պնդում է, որովհետև ես, ի պատասխան դրա, կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ»,-ասել էր Ռուբինյանը։