300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ. Նախագիծն ընդունվել է

300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ. Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - 300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Դա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց միջև գործարքներին։ Ազգային ժողովոը երկրորդ ընթերցմամաբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024թ. հունվարի 1-ից։

Նախագիծը ներկայացրել էր կառավարությունը։ Կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 66 պատգամավոր։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ և ձեռնպահ են քվեարկել։

Ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին բանկային համակարգին ֆինանսական գործողությունների ոլորտում մենաշնորհ տալու մտադրության մեջ։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցումը Կենտրոնական բանկի առաջարկով կիրառման ժամկետը փոխվել է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---