Լաքոթ․ ՀՀ-ում ֆրանսիական ինստիտուտ կբացվի՝ Կասկադի վերևում, «Ազանվուր» կենտրոնում

Լաքոթ․ ՀՀ-ում ֆրանսիական ինստիտուտ կբացվի՝  Կասկադի վերևում, «Ազանվուր» կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում ֆրանսիական ինստիտուտի ստեղծման մասին, որը տեղակայվելու է Կասկադի վերևում՝ «Ազանվուր» կենտրոնում։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիների ընթացքում նախագծել, մշակել և իրականացրել եմ այս նախագիծը «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ։

Ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն երկու երկրների մշակութային հարաբերությունների զարգացմանը և հեղինակավոր հարթակ կդառնա ՀՀ-ում ֆրանսիական մշակույթն ու լեզուն ներկայացնելու համար։

Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, ուսուցիչներին, որոնք ուսուցանում են մեր լեզուն, երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք ընկալում են մեր արժեքները:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այդպիսի ինստիտուտի ստեղծումը լրացնում է Հայաստանում ֆրանսիական համակարգի բացը և համահունչ է հայ հասարակության անկեղծ սպասումներին»,- ասվում է գրառման մեջ։

Դեռևես 2021-ին Լաքոթը գրել էր, որ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը աշխարհում ամենագեղեցիկներից մեկը կլինի՝ Երևանի սրտում, «Կասկադի» բարձունքին, որտեղից ցնցող տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։

ՀՀ-ում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հովանու ներքո 2018 թվականին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---