Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի մասնաճյուղը

Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Կրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։ Այդ մասին ամփոփիչ ասուլիսում հայտնել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Այն լինելու է Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղը։ Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- նշել է Բեգլարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև տեղեկացրել է, որ Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։

«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,-ասել է նա։

Բեգլարյանը հայտնել է նաև, որ դեռ 2021-ից մեկնարկած երկարօրյա դպրոցի ծրագրի շրջանակում արդեն 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, ընթացիկ տարում նախատեսվում է ևս 34 դպրոց ներառել այդ ծրագրում։

Արցախի պետական նախարարը հավաստիացրել է, որ կրթության որակի ստուգման և բարելավման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---