Ռուբինյանը հայտարարել է՝ Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի

Ռուբինյանը հայտարարել է՝ Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով ընդդիմության կողմից իրեն հասցեագրվող հարցերին, հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ ինքնուրույն ստորագրելու, կամ որոշում կայացնելու իրավունք չունի։

«Ես ներկայացուցիչն եմ, ես չեմ այն սուբյեկտը, որը որոշում է կայացնում։ Սուբյեկտը կառավարությունն է, և կառավարությունը որոշում կկայացնի, եթե այդպիսի կետի հասնենք»,– հավելել է նա։

Ռուբինյանն ասել է, որ իրեն օգնում է աշխատանքային խումբ, որում դիվանագետներ են ընդգրկված։ Նա նաև նշել է, որ խորհրդակցում է ժամանակին Թուրքիայի հետ բանակցած անձանց հետ և շարունակելու է դա անել։

«Մեր քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների»,-ասել է Ռուբինյանը և հորդորել ընդդիմադիր խմբակցություններին դիրքորոշում հայտնել այդ հարցի վերաբերյալ։

Ավելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում հայտարարել էր, թե արշավ է սկսվել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի դեմ, ինչը նույնն է, թե ՀՀ դեմ։

Հունվարի 17-ի նիստում Ռուբինյանին հունից հանել էր ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցադրումը, թե իր մոտ տպավորություն է, որ Ռուբինյանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչից է սկսել ճշտել հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը։ «Ճիշտ լսեցի՞, որ էս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ․․․էստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է ուղիղ կանգնի իմ դիմաց ու ասի, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ չկա ու չի կարող լինել, որովհետև դա անհիմն պնդում է, որովհետև ես, ի պատասխան դրա, կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ»,-ասել էր Ռուբինյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---