Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ալիևի խոսքերն Արցախ այցելած Պեկրեսի հասցեին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ալիևի խոսքերն Արցախ այցելած Պեկրեսի հասցեին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Արցախ կատարած այցի պատճառով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին ադրբեջանական կողմի արտահայտությունները։ Այդ մասին այդ երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանն ասել է Ազգային ժողովում պատգամավորների հարցերին ի պատասխան, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի խորհրդարանականները նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Պեկրեսի հասցեին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքների կապակցությամբ։

Նախարարը նաև ասել է՝ ակնկալում է, որ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաներն իրենց այցելությունների մասին նախապես կտեղեկացնեն երկրի իշխանություններին:

«Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին՝ դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,- ասել է նա։

Ադրբեջանն իր հերթին արձագանքել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը՝ այն անվանելով «դիվանագետին անհարիր», և հայտարարել, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ Ֆրանսիայի կամ այլ պետությունների ներկայացուցիչների ապօրինի այցերի դեպքում»։

Ավելի վաղ Պեկրեսը, անդրադառնալով Ալիևի արձագանքին Արցախ կատարած իր այցին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։

Ալիևը նաև ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։

Photo. AFP
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---