«Star» սուպերմարկետների ցանցը փակման շեմի՞ն է

PanARMENIAN.Net - «Star» սուպերմարկետների ցանցը փակման շեմին է կանգնած մթերքի մատակարարողների առջեւ ունեցած պարտքերի պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Նրա խոսքով, ինքը` ընկերության ֆինանսական կառավարման համակարգը եւ մատակարարողների հետ աշխատանքը հաշվարկված էր աճի բարձր տեմպերի համար, ինչը ճգնաժամային իրադրության պայմաններում չհաջողվեց ապահովել` անգամ հաշվի չառնելով վարած գնային քաղաքականությունը: Վերջին հանգամանքը բերեց մատակարարողների առջեւ պարտքերի մեծ ծավալի կուտակմանը, եւ մատակարարողների մեծ մասը մտադիր է հրաժարվել «Star»-ին մատակարարումներ կատարելուց: «Ավելին, կոշտ պայմանագրային պայմանները, որոնք առաջարկում է ցանցի ղեկավարությունը մատակարարողներին, զգալիորեն բարդացնում է մատակարարման գործում նոր գործընկերների ձեռքբերումը: Այդպիսով, շուտով «Star»-ն, առահասարակ, առանց մատակարարողների կմնա»,- հավատացնում է աղբյուրը:



Դրա հետ մեկտեղ, «Star» սուպերմարկետների ցանցում այդ տեղեկատվությունը չհերքեցին, բայց ընդգծեցին, որ տեղեկատվությունը չափազանցված է: «Վճարումների հետ կապված խնդիրը կլուծվի մոտակա 10-15 օրերի ընթացքում, իսկ որեւէ բաժնի փակման մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հաղորդել է «Star» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Ինչպես հաղորդել է Քերոբյանը, պարտքի ուշացումը կազմել է 38-45 օր, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնա ընկերության արտադրողականության վրա, քանի որ դա նորմալ երեւույթ է: Համեմատության համար նա ասել է, որ Արեւմտյան երկրներում պարտքի ուշացումը կարող է կազմե լ 90 օր: «Մեր ուշացումը պարտատերերի առջեւ ուղղակիորեն համարժեք է մեր գնումներին. որքան շատ ենք գնում, այնքան շատ ենք վճարում»,- ասել է նա: Նրա խոսքով, վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ու տեղական բանկերի հետ բանակցություններ են ընթանում ֆակտորինգային ծառայությունների հատկացման շուրջ, որոնք թույլ կտան մատակարարողների հետ հաշիվները փակել անմիջապես եւ ինքնարժեքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---