Արամ Ա․ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել, անտարբեր լինել ինքն իր, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ

Արամ Ա․ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել, անտարբեր լինել ինքն իր, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել, է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ և հուսախաբ՝ Հայաստանի։ Այդ մասին կաթողիկոսն ասել է Անթիլիասի մայրավանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով, թե ինչու է 2022թ․ հռչակել Սփյուռքի տարի։ Այդ մասին ասվում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում։

«Տարին Սփյուռքի տարի հռչակելու լուրջ պատճառներ ունեի, քանի որ Սփյուռքը սկսել է տարալուծվել։ Հայության ջախջախիչ մեծամասնությունը Սփյուռքի մեջ է։ Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել։

Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ և հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ, հատկապես վերջին մի քանի տարիներին, Արցախյան պատերազմից հետո։ Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր կյանքից, մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից։ Օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է զգալի դառնալ։ Չենք կարողացել համընթաց լինել մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների հետ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---