Ըստ փորձագետների՝ Ուկրաինայում ռազմական գործողության դեպքում ռուսական ռուբլին 20% անկում կգրանցի

Ըստ փորձագետների՝ Ուկրաինայում ռազմական գործողության դեպքում ռուսական ռուբլին 20% անկում կգրանցի

PanARMENIAN.Net - Ուկրաինայում ռազմական գործողության և ի պատասխան Արևմուտքի կոշտ պատժամիջոցների դեպքում ռուսական ռուբլին 20% անկում կգրանցի։ Այդպիսի եզրակացության են եկել «Ռենեսանս Կապիտալ» ընկերության վերլուծաբանները։

Դոլարի փոխարժեքն այդ դեպքում կարող է հասնել 85-90 ռուբլու։ Ըստ տնտեսագետ Սոֆյա Դոնեցի, ռուսական արժույթն արդեն իսկ 5% անկում է ունեցել Ուկրաինայի շուրջ լարվածության պատճառով, գրում է ՌԲԿ-ն։

Ըստ «Ռենեսանս Կապիտալի» մասնագետների, ՌԴ կանոնակարգողները նման հոռետեսական սցենարի դեպքում կարող են այնպիսի հրատապ միջոցների դիմել, ինչպիսիք են կապիտալի շարժի վերահսկման տարրերն ու միջնորդավճարը ոչ ռեզիդենտների համար՝ դաշնային փոխառության պարտատոմսերի վաճառքի դեպքում, դանդաղեցնելու համար օտարերկրյա կապիտալի փախուստը երկրից։

Վերլուծաբանները նաև չեն բացառում, որ ՌԴ Կենտրոնական բանկը ստիպված կլինի արժութային ներարկումներ անել ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---