ՌԴ խաղաղապահներն Արցախում արտակարգ դեպքերի աճ են գրանցել

ՌԴ խաղաղապահներն Արցախում արտակարգ դեպքերի աճ են գրանցել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են գրանցել շփման գծի երկայնքով։ Այդ մասին հայտարարել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը՝ հավելելով, որ խաղաղապահները կանոնավոր վարժանքներ են անցկացնում։

Նա ասել է, որ ուսումնական տագնապով գործողությունների մշակման ժամանակ ռուս խաղաղապահները տեղեր են զբաղեցնում կրակային դիրքերում՝ ապահովելու համար դիրքերի պաշտպանությունը, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով փակում են մայրուղին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արտակարգ իրավիճակների դեպքերը շփման գծի երկայնքով, ՌԴ խաղաղապահ զորակազմի զինածառայողների մասնակցությամբ անցկացվում են վարժանքներ՝ արդիական սպառազինության և ռազմատեխնիկայի կիրառմամբ։ Խաղաղապահները նաև վարժվում են դիրքերի վրա հարձակումը հետ մղելու տարբեր եղանակների առումով»,-ասել է Եժովը։

Նշվում է, որ ազդանշան ստանալուն պես խաղաղապահները սեղմ ժամկետում պաշտպանության են անցնում նախապես կահավորված դիրքերում։ Դիրքի պաշտպանունակությունը բարձրացնելու համար գործարկվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով հերթապահ ստորաբաժանումներ։

Խաղաղապահ զորակազմի բոլոր դիրքերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական համակարգերով, որոնք նախատեսված են հրաձգային զենքից և բեկորներից զինծառայողներին պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանային դիտարկում իրականացնելու համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---