Բայդեն․ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է

Բայդեն․ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է։

Նա պարզաբանել է, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան դեռևս շատ աշխատանք ունի կատարելու ժողովրդավարության ոլորտում և «մի շարք այլ բաներում, որոնք այնտեղ կատարվում են», գրում է «Կոմերսանտը»։

Բայդենը նաև հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների աջակցությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2022-ին ցանկանում է ՆԱՏՕ-ից հստակ պատասխան լսել, թե երբ է իր երկիրն անդամակցելու դաշինքին։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն ակտիվացավ օրակարգում, երբ արևմտյան մամուլում ակտիվորեն սկսվեց քննարկվել «ՌԴ հավանական ռազմական ներխուժումն Ուկրաինա»։ 2021-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը՝ առաջարկելով իրավաբանորեն ամրագրել, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի նախկին խորհրդային հանրապետություններին։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---