Չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված զինվորների մասով փոխհատուցումը քույրերին ու եղբայրներին տալու նախագիծն ընդունվել է

Չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված զինվորների մասով փոխհատուցումը  քույրերին ու եղբայրներին տալու նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, որով չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված կամ անհետ կորած զինվորների մասով փոխհատուցում կստանան նրանց քույրերն ու եղբայրները։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Այդպիսի 16 դեպք կա, երբ կան զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, որոնք 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, զավակներ, ծնողներ չեն ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ուրախ է, որ կառավարությունը փոխել է որոշումը և որ խմբակցությունը կողմ է քվերակելու նախագծին:

Նա նշել է, որ կառավարությունն այս նախագծով հնարավորություն է տալիս, որպեսզի շատ դեպքերում ծնողազուրկ զոհված զինծառայողների հարազատներն էլ կարողնանա օգտվել հիմնադրամից:

Սկզբում Պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծին, հետո կառավարությունում քննարկումների ընթացքում որոշակի փոփոխություններ են կատարվել ու նախագիծը դրական եզրակացությամբ եկել է Ազգային ժողով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---