ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը20 հունվարի 2022 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն քննարկում է Հայաստանի մասնակցության նպատակահարմարությունը Անթալիայի ֆորումին: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, տեղեկացնում է Արմենպրեսը։ «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է Հունանյանը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ ներկայացուցիչի հետ հանդիպումը, ասել է, որ Անկարայի նպատակը Երևանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Նա նշել է, որ երկու երկրի միջև ավիահաղորդակցության վերականգնումից և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց բացի, վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |