ՀՀ-ն ներկայացնող «Լադանիվան»՝ Мusic Moves Europe Awards-ի հաղթող` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

ՀՀ-ն ներկայացնող «Լադանիվան»՝ Мusic Moves Europe Awards-ի հաղթող` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ստեղծագործող «Լադանիվա» խումբը հաղթել է Նիդերլանդներում տեղի ունեցած Music Moves Europe Awards 2022-ի մրցանակաբաշխության Հանդիսատեսի համակրանքի անվանակարգում։

Մրցույթում խումբը ներկայացնում էր Հայաստանը։ Խմբի մենակատարն է Ժակլին Բաղդասարյանը։

Խումբը հիմնադրվել է 2019 թվականի հոկտեմբերին, մյուս անդամները ֆրանսիացիներ են։ Խմբի երգացանկում են նաև հայալեզու երգեր, ստեղծված հայկական ժողովրդական երաժշտության երանգներով։

Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը համաֆինանսավորում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը: Ժյուրիի գլխավոր մրցանակը ստացել է Բելգիան ներկայացնող Մեսքերեմ Մեեսին:

Music Moves Europe Award-ի հաղթողները ստանում են 10,000-ական եվրո: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է 5,000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5,000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---