Թաթոյան. Հոգեկան խնդիրներով անձանց հանդեպ կիրառվել են օրենքով չնախատեսված զսպման միջոցներ

Թաթոյան. Հոգեկան խնդիրներով անձանց հանդեպ կիրառվել են օրենքով չնախատեսված զսպման միջոցներ

PanARMENIAN.Net - Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման մեխանիկական միջոցներ։ Այդ մասին հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։

«Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է չոր փաթաթում և թաց փաթաթում, որն իրենց ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում։ Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է»,-ասել է Արման Թաթոյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես օգտագործվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում։

Արման Թաթոյանն ընդգծել է, որ հոգեբուժարաններում, հոգեկան առողջության կենտրոններում առանձնացված չեն ֆիզիկական զսպման միջոցների կիրառման համար առանձնացված սենյակներ, այն իրականացվել է ընդհանուր սենյակում՝ այլ խնամարկյալների ներկայությամբ։

«Սա միջազգային չափանիշների, նաև մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-ասել է նա։

Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ուսումնասիրել են զսպման միջոցների հաշվառման մատյանները, տեսել են, որ զսպման միջոցների կիրառումը չի արձանագրվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---