Տոնոյանը կմնա կալանքի տակ24 հունվարի 2022 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը: Կալանքի տակ կմնան նաև զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Իսկ գործով անցնող ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ «Որոշումը նոր ենք ստացել, բավականին ծավալուն է, դեռ չենք ծանոթացել, բայց չեմ կարծում, որ կարող է այնպիսի հիմնավորում լինել, որը կարող է իրավական առումով տեղավորվել տրամաբանության մեջ», - ասել է պաշտպանը։ Նրա խոսքով՝ կծանոթանան որոշմանը և կարճ ժամկետում վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Պաշտպանները միջնորդել էին Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար էլ միջնորդել են պաշտպանները՝ առաջարկելով կիրառել այլ խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ |