ԱՀԿ-ն չի բացառում՝ «օմիկրոնի» ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել

ԱՀԿ-ն չի բացառում՝ «օմիկրոնի» ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլուգեն։

Ըստ նրա, «միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է պանդեմիայի ավարտական փուլին»։ Սակայն, Կլուգեն զգուշացրել է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել SARS-CoV-2-ի հնարավոր նոր տարբերակներին, գրում է Deutsche Welle-ն։

Ինչպես նշել է ԱՀԿ ներկայացուցիչը, Եվրոպայում «օմիկրոնի» ալիքի անկումից հետո, «մի քանի շաբաթ և ամիս գլոբալ իմունիտետ կգործի՝ կամ պատվաստման շնորհիվ, կամ վարակվելուց հետո իմունիտետի ձևավորման շնորհիվ»։ Իրավիճակի վրա կարող է ազդել նաև տարվա ավելի տաք եղանակի մեկնարկը։

«Այսպիսով, կարող ենք պատրաստվել անկման շրջանին, մինչև Covid-19-ի վերադարձը տարվա վերջում, սակայն, պանդեմիան, հնարավոր է, և չվերդառնա»,-ասել է Կլուգեն։

Այնուամենայնիվ, ըստ նրա, կորոնավիրուսն «արդեն մի քանի անգամ զարմացրել է, այնպես որ մեծ զգուշավորություն է պետք պահպանել»։

Ըստ ԱՀԿ-ի, Եվրոպայի տարածաշրջանի բնակիչների 60 տոկոսից ավելին կարող է մինչև մարտ ամիսը վարակվել SARS-CoV-2-ի «օմիկրոն» մուտացիայով։ «Օմիկրոն» կոչված B.1.1.529 տարբերակն առաջին անգամ ի հայտ է եկել Բոտսվանայում և ՀԱՀ-ում 2021-ի նոյեմբերին։ ԱՀԿ-ն շտամին տվել էր «մտահոգիչ» կարգավիճակը։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---