Սուքիասյանը՝ նախագահի մասին. Եթե հայի կապիտալի 90%-ն այլ երկրում է, պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում

Սուքիասյանը՝ նախագահի մասին. Եթե հայի կապիտալի 90%-ն այլ երկրում է, պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, հայտարարել է, թե բացառում է, որ նախագահի վրա ճնշումներ գործադրված լինեն:

«Պետք է հասկանանք, թե Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել։ Մենք պետք է ուսումնասիրենք, թե ցանկացած հայ մարդու կապիտալ ո՞ր երկրում է գտնվում: Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում և ի՞նչ աստիճան է սիրում: Գնացե՛ք և հանե՛ք, թե 4 տարվա մեջ Հայաստանն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար: Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվել է Հայաստանի Հանրապետությանը», - ասել է Սուքիասյանը, գրում է «Փաստինֆոն»։

Այն հարցին, թե այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի՞ եղել Արմեն Սարգսյանի կապիտալից, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է, ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ նախագահի ինստիտուտում ընտրված անձին չեն ասել՝ թող, գնա »,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---