ԲԴԽ. «Դատալեքսի» աշխատանքի վերականգնման համար ակտիվ աշխատանք է տարվում

ԲԴԽ. «Դատալեքսի» աշխատանքի վերականգնման համար ակտիվ աշխատանք է տարվում

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), hաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տարատեսակ խոսակցությունները, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:

«Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ձեռնարկվում են հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար:

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ` կապված Դատալեքս էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ՝ տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում: Նշվում էր, որ Դատալեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---