Պապոյան․ ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը25 հունվարի 2022 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, խոսելով ՀՀ նախագահի հրաժարականի մասին, ասել է, որ քանի դեռ նախագահն իր հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, խմբակցությունում դեռևս քննարկումներ չկան նախագահի թեկնածուի վերաբերյալ: Սակայն նա նշել է նաև, որ ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Նախագահի թեկնածուին ընտրելու է ՔՊ-ն: ՀՀ հաջորդ նախագահ կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը»,-ասել է Պապոյանը: Նա հավելել է, թե հիմա ժամանակավրեպ է քննարկել նախագահի թեկնածուի հարց, քանի որ դեռևս Հայաստանը փաստացի ունի նախագահ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ այս պահին կան որոշակի քննարկումներ մոտեցումների, չափանիշների առումով, բայց դրանք թեկնածուի քննարկում չի կարելի անվանել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ի առցանց ասուլիսում անդրադառնալով նախագահի նոր թեկնածուի հարցին, ասել է, որ այն դեռևս չի քննարկվել, սակայն, իր կարծիքով, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է քաղաքական ներդաշնակություն լինի։ Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |