Գանձաքարում 13 տարվա սպասումից հետո բնակարանամուտ են նշել25 հունվարի 2022 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Գանձաքար գյուղում ամռանը մեկնարկած շինարարությունն ավարտվել է: Նախկին կիսակառույցի փոխարեն, տասներեք տարվա սպասումից հետո, Իսկանդարյանները վերջապես լիարժեք տուն ունեն: Մեկի փոխարեն չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, նախկինում առհասարակ բացակայող, այժմ արդեն՝ կոմունալ հարմարություններ։ Պատերը սևացնող երկաթյա վառարանը հայտնվել է բակում. ընդարձակ տունն արդեն տաքացվում է ժամանակակից տարբերակով՝ ջեռուցման համակարգով: Բավականին թեթևացել են տանտիրուհու՝ Նելլիի հոգսերը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ կառուցված տանն արդեն երկու առիթ է նշվել՝ Նոր տարին և դստեր նշանադրությունը: Տոնական եղևնին, դեռևս շարունակում է մնալ հյուրասենյակում՝ հաճելի զգացողությունը փոքր-ինչ երկարաձգելու համար:
«Այսքան տարիների դժվարություններից հետո, վերջապես խիղճս հանգստացավ. արդեն լավ տուն ունենք: Հասցրել ենք մի քանի ուրախություն նշել: Որպես կին ու մայր՝ ուրախ եմ, որ հասա երազանքներիս. երեխաներս լավ կրթություն ունեն և ապրելու են գեղեցիկ տան մեջ: Երբ կիսակառույցում էինք՝ կոմունալ հարմարություններ անգամ չունեինք: Այժմ նորմալ կապրենք»,-ասել է տանտիրուհին՝ Նելլին: Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները, ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են նրանց բարձրագույն կրթության ապահովմանը: Երիտասարդ տանտերը՝ Արտակն ընտրել է արտագնա աշխատանքի ճանապարհը: Տարիների գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համակարգված աշխատանքի շնորհիվ, այժմ այդ ամենն անցյալում է մնացել:
Տեսազանգով Արտակին ուղղված խոսքում՝ հայրենիքը չլքելու ուղերձն է եղել: «Ժամանակը չի սպասում. հարկավոր է այն ծախսել օգտակար գործերի վրա: Այդ առումով, մեր և ձեր կատարած քայլերը որոշ չափով նման են. մտածել ենք ապագայի և զարգացման մասին: Դուք երկու կարևոր գործ եք արել. ապահովել եք զավակների բարձրագույն կրթությունը, հետո էլ՝ նախաձեռնել տան շինարարությունը: Մենք էլ մեր գործընկերների հետ ձեր կողքին կանգնելով՝ փորձել ենք ապահովել մարզերում բնակվողների բարեկեցությունը և մերժել անտարբերությունը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանամուտ են նշում այդ ամենը հեռավոր երազանք համարող տարբեր ընտանիքներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |