Բայդեն․ Եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար «հետևանքները հսկայական կլինեն»26 հունվարի 2022 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել, է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար հետևանքները հսկայական կլինեն։ «Հետևանքները հսկայական կլինեն, եթե Պուտինը ներխուժի այդ երկիր։ Դա ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա, այլ նաև հսկայական հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, «դա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ինչը կփոխի աշխարհը»։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։ Հունվարի 24-ին Պենտանոգնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն որոշել է բարձր պատրաստկանության բերել մոտ 8500 զինծառայողի, որոնք, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կերպով կտեղափոխվեն Եվրոպա։ Մեկնաբանելով Պենտագոնի այդ հայտարարությունը՝ Բայդենն ասել էր, որ խոսքը ԱՄՆ միակողմանի որոշումների մասին չէ, այլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործողությունների։ Նա ասել էր նաև, որ որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից։ Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |