Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»26 հունվարի 2022 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, կհեռանա ակումբից խաղաշրջանի ավարտին, գրում է championat.com-ը La Repubblica-ի վրա հղումով։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսին և ակումբը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի այն։ Պատճառներից մեկը Մխիթարյանի աշխատավարձն է, որ տարեկան կազմում է € 3 մլն։ Նշվում է, որ «Ռոման» չի ցանկանում այդքան գումար վճարել 33-ամյա ֆուտբոլիստին և փոխարինող է փնտրում։ Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2019-ից։ Նախորդ խաղաշրջանում նա մասնակցել է 34 խաղի իտալական Ա սերիայում, դարձել 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 22 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |