Նաիրի Սարգսյան. Հավատարիմ եմ մնալու մեր քաղթիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ

Նաիրի Սարգսյան.  Հավատարիմ եմ մնալու մեր քաղթիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ

PanARMENIAN.Net - Վարչապետի արդեն նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին իրեն այդ պաշտոնը վստահելու համար, գրել է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր քաղաքական թիմին և աջակցելու է ինչով կարող է։

«Ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։

Վերջին 3.5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։

Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։ Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ:

Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս: Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետի որոշմամբ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ Նա նշանակվել էր 2018-ի հունիսին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---