Վալենսիայում կներկայացնեն ԵԽԽՎ բանաձեւի կետերի` Հայաստանի կողմից կատարման մասին զեկույցը

PanARMENIAN.Net - Այսօր Վալենսիայում բացվել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլոմբյեն կներկայացնեն ԵԽԽՎ 1643 բանաձեւի կետերի` Հայաստանի կողմից կատարման մասին զեկույցը: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ վեբ-կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:



Դիտարկման հանձնաժողովի նիստին մասնակցելու են հայկական պատվիրակության 4 անդամներ` Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԵԽԽՎ հունվարյան նիստի ընթացքում Վեհաժողովը որոշեց հայկական պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից եւ դիտարկման հանձնաժողով հրավիրեց, որպեսզի ուսումնասիրի այդ եւ նախկին բանաձեւերի խորհրդատվությունների կատարման գործընթացը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---