Թաթոյանի առաջարկով ՀՀ-ում Մարդու իրավունքների ակադեմիա կստեղծվի27 հունվարի 2022 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր առաջարկով և ԵՄ ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարում կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմենի աշխատակազմում, ինչպես նաև մարզային նոր ստորաբաժանումներ, եղածներն էլ կուժեղացվեն: «Հունվարի 25-ին մասնակցել եմ միջազգային նոր ծրագրի մեկնարկին, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է` 1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. նպատակ ունեի այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն: Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսել ենք դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ եղան քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ. մեր գործընկերները հետևողական եղան այս հարցում: Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016-ին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը` որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով: 2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում: 3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում: 4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում: 5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ»,-ասվում է գրառման մեջ: Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչի միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»։ Թաթոյանը հունվարի 25-ին մասնակցել է «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցությունը եղել է առցանց, քանի որ քանի որ այս օրերին ՄԻՊ-ն այցով գտնվում է Բրյուսելում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |