Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել է նրա խափանման միջոց՝ կալանքը։

Նրա նկատմամբ դատարանը կիրառել է 2 մլն դրամ գրավ, տեղեկացնում է «Առավոտը»։

Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Մինասյանը մի քանի անձանց հետ մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանությունը յուրացնելու մեջ։ 2021 թվականի դեկտեմբերին այդ քրեական գործը կարճվել է։ Սակայն Աշոտ Մինասյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---