30 տարի առաջ հունվարի 28-ին ստեղծվել է Հայկական բանակը

30 տարի առաջ հունվարի 28-ին ստեղծվել է Հայկական բանակը

PanARMENIAN.Net - 30 տարի առաջ հունվարի 28-ին ստեղծվել է Հայկական բանակը։

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով իսկ ազդարարելով Հայ Ազգային բանակի ստեղծումը: Հայ-ադրբեջանական լարվածության պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր դարձավ՝ դա հայ կամավորների շրջանն էր։

1992 հունիս-1994 մայիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ներգրավվելով Ադրբեջանի դեմ դժվարին պատերազմի մեջ, ազգային բանակ էր ստեղծում, դրա հետ կապելով իր ապագան: ԶՈւ նորաստեղծ ջոկատները պատրաստությունից հետո հաշված օրերի ընթացքում ուղևորվում էին ճակատ: 1994 թվականից մինչ օրս համարվում է բանակի կառուցման փուլ։

Հայկական բանակն իր կազմավորման 30-ամյակը նշում է բարդ պայմաններում՝ 44-օրյա պատերազմից հետո և բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։

Հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։ Բացի այդ՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---