Մարուքյան․ Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել՝ Սարգսյանի լիազորությունները դեռ դադարեցված չեն

Մարուքյան․ Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել՝ Սարգսյանի լիազորությունները դեռ դադարեցված չեն

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով իրեն նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ շրջանառվող լուրերին, ասել է, որ իրեն նման առաջարկ չի արվել։

«Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել, չէր էլ կարող լինել, կրկնում եմ, դեռ Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցված չեն»,-ասել է նա Եռաբլուր զինվորական պանթեոնում, հայտնում է Panorama.am-ը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրեն տեսնում են տարբեր պաշտոններում։

Մարուքյանը նշել է, որ ընտրությունների արդյունքում իրենք խորհրդարանում չեն, պաշտոնի առաջարկ իրեն չի արվել, «բայց դա չի նշանակում, որ չեն ծառայում երկրին»։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---