Լուկաշենկո․ Եթե ՌԴ-ի վրա հարձակվեն, ռազմական աջակցություն կցուցաբերենք28 հունվարի 2022 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի վրա հարձակվեն, Բելառուսը ռազմական աջակցություն կցուցաբերի ՌԴ-ին։ «Ամենուր կրիտիկական աստիճանի է հասնում ագրեսիայի մակարդակը։ Խաղաղարար նախաձեռնությունները մի կողմ են դրվում։ Մեծ միջուկային տերությունները փորձում են նոր պայմանավորվածությունների հասնել՝ հասկանալով, որ երրորդ համաշխարհային պատերազմին մոլորակը կարող է և չդիմանալ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ Լուկաշենկոյի, պատերազմի այլընտրանքը նոր պայմանավորվածություններն են առանցքային տերությունների միջև՝ հավաստիացնելով, սակայն, որ եթե ագրեսիա լինի ՌԴ դեմ, Բելառուսը հանդես կգա իր դաշնակցի կողմից։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ եթե դա ՌԴ-ից է կախված, Ուկրաինայի հետ պատերազմ չի լինի։ Ռուսաստանը պահանջել էր ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։ Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |