ՌԴ դեսպանատուն․ Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական գործակցությունն առանցքային է28 հունվարի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպանությունը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով ՀՀ-ին և նրա բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ, նշել է, որ ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում: «Մերօրյա բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Անկախ Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողները իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք առանձնանում են արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի կանգնած կռել են մեր ընդհանուր Հաղթանակը: Նրանց՝ պարտքի նկատմամբ հավատարմությունը և անմնացորդ ծառայությունը հայրենիքին, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են հանդիսանում։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում ենք Հանրապետության ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք գլխավերևում»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |