«ԱրմենՏելի» 2009 թվականի առաջնայնությունները Հայաստանի սոցիալական ոլորտի զարգացման ծրագրերն են

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի սոցիալական ծրագրերին, որոնք անմիջական արդյունք չեն տալիս` կրթություն, ինտերնետի հասանելիություն եւ ավելի խոշոր ծրագրեր, որոնք վերաբերվում են ողջ հասարակության զարգացմանը»,-լրագրողներին է հայտարարել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը Երեւանում կայացած մամլո ասուլիսում:



Իր հերթին «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը հավելել է, որ ընկերությունն 2009թ. իր գերակայությունն է հայտարարել կրթությունը, Հայաստանի սահմանամերձ շրջանների զարգացումն ու աշխատանքը երեխաների հետ: «Մեծ նախագծերից կարելի է նշել պայմանգիրը Իսահակյանի անվան գրադարանի հետ, բանակցություններ են տարվում նախարարությունների եւ գերատեսչությունների հետ երկրի սահմանամերձ շրջաններում համալիր ծրագրերի աջակցելու շուրջ»,-ասել է նա: Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերությունն ակտիվորեն կհամագործակցի տարածաշրջանի գրադարանների հետ եւ կիրականացնի այդ գրադարանները գրքերով համալրելու ծրագիրը, ինչպես նաեւ նախանշված է անվճար ինտերնետի տրամադրման ծրագիրը:



Անուշ Բեգլոյանը տեղեկացրել է, որ մշակվել է գլոբալ ծրագիր ԱՊՀ երկրների համար, որի շրջանակներում «ՎիմպելԿոմ» ընկերությունն իրականացնում է իր սոցիալական ծրագրերը: «Նախագծերն ուղղված են առաջին հերթին բջջային գրագիտության, բջջային էթիկետի եւ բջջային անվտանգության ոլորտներին»,-ասել է նա: Ըստ Բեգլոյանի, այդ ծրագրով նախատեսվում է պաշտպանել բջջային կապից օգտվողներին խարդախություններից, անբարեխիղճ զանգերից, բջջային կապի միջոցով երեխաների հանդեպ բռնությունից (child's abuse): «ԱրմենՏել» ընկերությունը մտադիր է շարունակել իրագործել նախանշված ծրագրերը ֆերմերների միության հետ համագործակցության միջոցով»,-հավելել է նա:



Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը եւ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հուշագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որով նախատեսվում է կողմերի համագործակցություն տեխնոլոգիական, ծառայությունների եւ սոցիալական ոլորտներում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---