Ամրոցների պատկերներով տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն հասարակական վայրերում29 հունվարի 2022 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայկական ամրոցների պատկերներով տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն հասարակական վայրերում։ Հունվարի 28-ին մեկնարկել է «Հայաստանի ամրոցները» գիտակրթական, ճանաչողական ծրագիրը, որը տարվա ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներ կիրականացնի մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Ծրագիրը նախաձեռնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Արցախի Հանրապետության ամրոցների ու բերդերի լուսանկարների, հատակագծերի, զարդանախշերի պաստառները։ Նպատակը՝ մշակութային ժառանգության պահպանությունը և հանրահռչակումն է, նաև՝ հուշարձանը այլ տեսանկյունից ներկայացնելը։ Նախատեսվում է բաց դասերի անցկացում հանրակրթական դպրոցներում, ճանաչողական այցեր՝ «Բջնի ամրոց», «Դաշտադեմ», «Ամբերդ», «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ, որտեղ դպրոցականները կծանոթանան մշակութային ժառանգությանը, միջնադարյան ռազմարվեստի փառավոր էջերին, հայ ասպետների վարքականոնին, ռազմական գործին, դաշտային ռազմական խաղերին ու զենքերի վերակազմություններին։ Մասնագետների օգնությամբ նրանք կպատրաստեն միջնադարյան զենքերի կրկնօրինակներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |